Նիդեռլանդների մայրաքաղաքում բացի հյուրանոցային համարի արժեքի 7 տոկոսի գանձումից, ճանապարհորդները ստիպված կլինեն ամեն մարդու դիմաց 3 եվրո վճարել տեղակայման օբյեկտում անցկացրած գիշերվա համար, հայտնում է CNN Travel-ը:

Հարկից կազատվեն երեխաները, ինչպես նաեւ մինչեւ 16 տարեկան դեռահասները: Դրանից բացի, Ամստերդամի իշխանությունները 1 եվրոյի հարկային գանձում կկատարեն  կեմպինգում իջեւանելու համար: Մինչեւ 10 տոկոսով բարձրացել է բնակարանի վարձակալման հարկը, այն կգանձեն բնակարանի ամրագրման մասնավոր Airbnb ծառայությունում: Ամստերդամը պահանջում է 8 եվրո հարկի վճարում այն մարդկանցից, ովքեր քաղաք են գալիս նավակով:

Ենթադրվում է, որ հարկային նոր գանձումները Ամստերդամի գանձապետարան կմուտքագրեն տարեկան մոտ 100 մլն եվրո:

Ամեն տարի Ամստերդամ է այցելում մոտ 18 մլն արտասահմանցի զբոսաշրջիկ: Սա ավելի է, քան Նիդեռլանդների ամբողջ բնակչությունը: