Աշխարհում հոգեբանորեն պատրաստ չեն կրիպտոարժույթի անցնելուն: Այս մասին հոկտեմբերի 1-ին «Թվային ֆինանսական տեխնոլոգիաները՝ Եվրասիական մայրցամաքի վճարային համակարգերի ինտեգրման նոր հնարավորությունները տրանսպորտային լոգիստիկայում» խորագրով մասնագիտական քննարկմանը հայտարարեց ԱՊՀ Ֆինանսա-բանկային խորհրդի գլխավոր տնօրեն Պավել Նեֆիդովը:  

«Այդ առումով լավ է, որ բոլոր բարիերները ծրագրվում է վերացնել 2024-ին, ինչը հնարավորություն կտա պատշաճ կերպով պատրաստվել: Ինչ վերաբերում է միասնական կրիպտոարժույթի անցնելուն, ապա գլխավոր խնդիրն արժույթների իրացվելիության համար անհրաժեշտ հարթակ ստեղծելն է, ինչը հիմք կհանդիսանա ինտեգրված արժույթի ստեղծման համար»,- նշեց նա:

Նեֆիդովը նկատեց, որ աշխարհը նոր իրավիճակի է անցնում եւ անհրաժեշտ է վերլուծել կուտակված ինֆորմացիան:

«ԵԱՏՄ-ն մեծ ներուժ ունի: Օրինակ, Բելառուսը ծրագրային պրոդուկտի արտահանման հարցով պետությունների հնգյակում է: Սա այն օրինակներից է, որոնք մենք կարող ենք զարգացման համար կիրառել մեր միության շրջանակում»,- եզրափակեց նա: