Թուրքիայի մի քանի նահանգներում ոստիկանությունը մոտ 50 մաքսավորի է ձերբակալել՝ մեքենայությունների եւ կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մեղադրանքով։

Թուրքական  NTV-ի փոխանցմամբ՝ Իզմիրի ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից Թուրքիայի 5 նահանգներում սկսած համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալել են Մաքսային վարչության մոտ 50 աշխատակիցների։

Մաքսավորները մեղադրվում են մեքենայությունների եւ կոռուպցիայի մեջ։