WCIT 2019-ի ոսկե հովանավոր «Taiwan Excellence»-ը մասնակցում է աշխարհի ամենամեծ եւ ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկին՝ ներկայացնելու Թայպեյի հեղափոխական նորարարությունն ու տեխնոլոգիան: Թայպեյի ամենամեծ ներկայացվածությունը համաժողովին ապահովելու են «Taiwan Excellence» եւ «Smart Taiwan» տաղավարները, որոնց միացել են TAITRA-ն եւ CISA-ն:

Պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ ժամը  10:00-ին, «Smart Taiwan» տաղավարում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, շենք 1):  Միջոցառմանը ներկա կլինեն Չուան-նենգ Լինը, TAITRA նախագահ Ջեյմս Հուանգը, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) եւ Թայպեյի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միության (CISA) նախագահ Իվոն Չուին, Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ եւ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Թայպեյը հայտնի է տեղեկատվական եւ հաղորդակցական արդյունաբերության ոլորտում որպես հիմնական դերակատար: WCIT 2019-ի շրջանակում միանշանակ ուշադրության կենտրոնում կլինի ներկայացվող նորարար ու մրցանակակիր արտադրանքը: Այս անգամ «Taiwan Excellence» եւ «Smart Taiwan» տաղավարներում կներկայացվի 20 հանրահայտ ապրանքանիշ: Դրանց թվում է՝ CyberLink-ի խաչաձեւ հարթակի տեխնոլոգիայով աշխատող աշխարհում առաջատար AI դեմքի ճանաչման հարթակը, որը MegaFace մարտահրավերի եւ NIST-ի դեմքի ճանաչման վենդորային թեստի ժամանակ դասվել է ամենաարագ եւ ամենաճշգրիտ ալգորիթների շարքում: Մեկ այլ արտադրանք է AVER-ի կոնֆերանսների համակարգը, որն ապահովում է անհավանական գլոբալ կապ եւ հաղորդակցման փորձառություն բոլոր հանդիպումների սենյակների համար: Կներկայացվի նաեւ BriteMED-ի ստեղծած աշխարհի ամենափոքր էլեկտրասրտագրությունը, գյուղատնտեսության համար նախատեսված GEOSAT-ի անօդաչու թռչող սարքը եւ շատ այլ հրաշալիքներ:

Ներկայացված են լինելու ինտեգրված նորարարական տեխնոլոգիական ապրանքներ, որոնք նախատեսված են ավելի հարմարավետ դարձնելու սպառողների կյանքը եւ արժանացել են «Taiwan Excellence» հեղինակավոր մրցանակին, որը BOFT եւ MOEA նախաձեռնությունն է: Ամենամյա «Taiwan Excellence» մրցանակաբաշխությունն ընտրում է հետազոտության եւ զարգացման, դիզայնի, որակի եւ մարքեթինգի ոլորտներում ամենանորարար արտադրանքը:

ԶԼՄ հարցումների համար դիմել  Լիանա Խաչատրյանին՝ +374 77 789 659 կամ էլ. փոստ՝ [email protected]

Նշենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) աշխարհի խոշորագույն եւ ամենահեղինակավոր ՏՀՏ իրադարձություններից մեկն է: Կոնգրեսի ընթացքում կազմակերպվում են քննարկումներ թվային դարաշրջանի էվոլյուցիայի վերաբերյալ: 40 տարի շարունակ ՏՀՏ ոլորտի ղեկավարները, գործադիր տնօրենները եւ ներդրողները, քաղաքականություն մշակողները եւ պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտի ներկան ու ապագան: WCIT 2019-ը կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը Երեւանում եւ կներառի սեսիաներ տարբեր թեմաների վերաբերյալ՝ սկսած արհեստական բանականությունից, վիրտուալ իրականությունից, խելացի քաղաքներից մինչեւ կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն եւ այլն: