Նյու Յորքի NYMEХ բորսայում ամերիկյան թեթեւ նավթի մայիսյան ֆյուչերսների գինը հասել է վերջին 30 ամիսների առավելագույն ցուցանիշին։

Ուրբաթ՝ ապրիլի 1-ին, նավթը թանկացել է 1,1 տոկոսով, եւ դրա գինը կազմել է 107,94 դոլար` մեկ բարելի դիմաց։ Սա 2008 թվականի սեպտեմբերի 25-ից ի վեր նավթի ամենաբարձր գինն է, երբ առքուվաճառքի փակման պահին նավթի մեկ բարելն արժեցել է 108, 02 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ոսկու գինը, հակառակը, ընկել  0,8 տոկոսով՝ ունցիայի դիմաց կազմելով 1428,9 դոլար։