Այն էլեկտրաէներգիայի սպառումը, որ ՀՀ տնտեսության մեջ պետք է լիներ 7 տոկոս տնտեսական ակտիվության պարագայում, համապատասխանաբար արտացոլված կլինի նաեւ ներքին սպառման էլէներգիայի դեպքում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկմանը, որը թեեւ ՏԱՑ-ը 7 տոկոս է, սակայն էլէներգիայի արտադրությունը նվազել է 3,5 տոկոսով:

«Բացի այդ, կան ավելի էներգախնայողական տեխնոլոգիաներ, մրցունակությունը պահանջում է, որ ավելի էներգախնայողական լինեն մեր արտադրողները: Այդ գործոնը նույնպես ազդեցություն ունեցել է:Մյուս կողմից, էլէներգիայի մեծ սպառող Ալավերդու պղնձաձուլարանը էկոլոգիական նկատառումներով չի աշխատում: Եթե այդպիսի մի միավոր տնտեսական կյանքից դուրս է գալիս, եւ դրա փոխարեն գալիս էն ավելի էլէներգիա ծախսոս ճյուղեր, կարող է լինել էդպիսի փոփոխություն»,-ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը անդրադարձավ նաեւ Բագրատյանի մեկ այլ դիտարկման, որ թեեւ շինարարությունն աճել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով. «Բետոնը միակ արտադրական գործոնը չէ շինարարության մեջ: Օրինակ ջերմոցաշինության մեջ մետաղական կոնստուկցիաների մոնտաժը ոչ պակաս արժեքավոր աշխատանք է, բայց բետոն ավելի քիչ է պահանջում»:

Ամենամեծ կոռուպցիան ու թալանն էլ հիմա է, «հեղափոխությունից» հետո. Հրանտ Բագրատյան