Շվեդիայում ադրբեջանական սփյուռքը պահանջել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվի եւ նրա կառավարության հրաժարականը։
Ինչպես հաղորդում է Azeri Report-ը, Շվեդիայի ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներն ապրիլի 2-ին հանրահավաք են անցկացրել ի պաշտպանություն Ադրբեջանում նույն օրը դեմոկրատական ուժերի հակակառավարական ցույցերի։
Հանրահավաքի մասնակիցները փողոց են դուրս եկել «Ալիեւը պետք է հեռանա», «Հրաժարական» կարգախոսներով եւ իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններին:
Նշենք, որ ապրիլի 2-ին Բաքվում ոստիկանությունը բռնի ուժով ցրել է հակակառավարական ցույցը: Հարյուրից ավելի ընդիմադիրներ են ձերբակալվել, ովքեր փորձել էին Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում չարտոնված ցույց անցկացնել։





























