Հայաստան մտնող մարդասիրական օգնությունը 2010 թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է գրեթե 3.5 անգամ: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը` հղում անելով Պետեկամուտների կոմիտեին:
2011 թ. 2 ամսում ստացվել է 11 մլն դոլարի մարդասիրական օգնություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.2 մլն դոլարի համեմատ:
Մարդասիրական օգնությունների հիմնական դոնորը հանդիսանում է ԱՄՆ-ը`մոտ 8 մլն դոլար: Ընդ որում` նախորդ տարվա համեմատ ամերիկացիները 12 անգամ ավելի շատ մարդասիրական օգնություն են առաքել Հայաստան: Համեմատության համար նշենք, որ երկրորդ տեղում գտնվող Շվեյցարիաից ստացվող օգնությունը կազմում է մոտ 800 հազ. դոլար:
Հայաստան առաքվող մարդասիրական օգնության մեծ մասը դեղորայք է:



























