«Էրեբունի-Երեւան» տոնկատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 24:00-ին։

«Մետրոպոլիտենը միշտ աշխատել եւ աշխատում է իր կարգախոսի համաձայն՝ «արագ, անվտանգ եւ անխափան»,- ասված է հաղորդագրության մեջ: