Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ կցուցադրվի Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանում: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, ֆիլմից կցուցադրվի 30 րոպե տեւողությամբ հատված, որին կհաջորդի քննարկում, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն Ամերիկայի հայերի ինքնության հետ կապված հարցեր:
Ֆիլմի դիտումը եւ քննարկումը կկայանա Ֆլորիդայի Հոլոքոսթի եւ մարդու իրավունքների ուսուցման համալսարանի հովանու ներքո: Համալսարանի գրադարանում տեղի կունենա նաեւ ցուցահանդես «Պատերազմի մեծագույն ոճրագործությունը. Հայոց ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին» խորագրով: Ցուցահանդեսը բաղկացած է լինելու լուսանկարների 21 ստենդերից, որտեղ մեջբերված կլինեն նաեւ ականատեսների վկայությունները:




























