Այսօր պանրի կաթի, գյուղմթերքի հումքի ու արտադրության տեսակների համար գներ սահմանելը խոշոր բիզնեսի ձեռքի գործն է: Այս մասին NEWS .am- ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզի Ամասիայի շրջանի պանրագործարանի տնօրեն Նորայր Շաբոյանը: «Մոտ 60 տոկոսով պանրի գները բարձրացան, չհասկացանք ինչ եղավ: Բացատրում էին հումքի պակասորդով, բայց հասկանում եմ, որ դա պատճառ չէր կարող լինել: Հետո բարձրացրին հումքի գինը, կաթի գինն անընդհատ բարձրանում է, բայց չեն թողնում, որ արտադրանքի գներն աճեն: Այս պայմաններին խոշոր գործարարը կդիմանա, իսկ մե՞նք»,- ասել է Նորայր Շաբոյանը`եզրակացնելով, որ որոշ ժամանակ հետո դաշտը կմնա մեկ-երկու խոշոր գործարարի:
«Իսկ մեզ նմանները կամ հարմարվելու-գոյատեւելու են, կամ դուրս են մղվելու: Միջին գործարարը մենակ է հարկեր-տուրքեր վճարելու, կաշվից դուրս գալով աշխատողներին վճարելու, պարտնյորների հետ կռվելու, թանկ վարկերը փակելու հարցերում: Խոչնդոտող միջոցները շատ են բիզնեսի զարգացման համար, հանրապետությունում ինչ ուզում ես դիր, սկսում է խաթարվել, շահույթ չի բերում»,- իր դժգոհություններն է փոխանցել Նորայր Շաբոյանը:




























