Իրանում ձերբակալվել են թյուրքախոս իրանցիների, որոնք մասնակցել են` Ուրմիա լճի չորացումը կանխարգելել պահանջող ակցիային: Բողոքի ակցիաններն անցկացվել են Ուրմիա, Թավրիզ, Գոշաչայ քաղաքներում, եւ կանխվել են իրավապահների կողմից:
Որոշ բողոքավորների ծեծի են ենթարկել, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, ավելի ուշ նրանց մի մասն ազատ է արձակվել:
Ցույցի ընթացքում 50 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 4-ը ծանր վիճակում են, տեղեկացնում է APA գործակալությունը` վկայակոչելով «Գյունեյ Ադրբեջան» Զզգային զարթոնք շարժման ներկայացուցչությունը:
Ակցիայի ընթացքում հնչել են ոչ միայն բնապահպանական կարգախոսներ` «Հեռացրեք պատնեշները, լցրեք Ուրմիա լիճը», այլեւ` «Ուրմիա լիճը չորանում է, եթե Ադրբեջանը չարթնանա, ապա` կպարտվի», «Կեցցե Ադրբեջանը» եւ այլն:





























