Ահազանգ է ստացվել, որ ապրիլի 5-ի գիշերը ձնաբքի պատճառով Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին (Փամբակի ոլորաններում) առաջացել է խցանում եւ անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը՝ 03.00-ից 3 միավոր տեխնիկա սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները: Խցանումից դուրս են բերվել մոտ 40 մարդատար եւ 1 բեռնատար ավտոմեքենա:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























