Շմոլ գազից թունավորումով ապրիլի 4-ին Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39ա շենքի 16-րդ բնակարանի բնակիչներ՝ 45-ամյա Աբրահամ Սարգսյանը եւ 34-ամյա Մարինե Ղազարյանը, 17-րդ բնակարանի բնակիչներ՝ 42-ամյա Նվեր Դանիելյանը, 26-ամյա Հայկուհի Խուրշուդյանը, 46-ամյա Անահիտ Առաքելյանը եւ 43-ամյա Ռիտա Սարգսյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածները ստացել են առաջին բուժօգնություն եւ դուրս գրվել:





























