Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության օրը, Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում տեղի կունենա երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ: Դրանց թվում է նաեւ աշխարհահռչակ հայ նկարիչ Արիստակես Մանուկյանի հանրահայտ «Կոմիտաս» նկարը:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը եւ բաց կլինի ամեն օր ժամը 10-ից միչեւ 22-ը: