Ղազախստանի քաղաքացի Հուսաին Երեմեշեւը Dubai Duty Free վիճակախաղում շահել է 1 մլն դոլար, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Gulf News-ին։

Նշվում է, որ վիճակախաղն անցկացվել է Դուբայում։

Ղազախստանցին տոմսը գնել էր ինտերնետով։ Ներկա պահին կազմակերպչին չի հաջողվել կապվել նրա հետ։

Նույնպիսի գումար է շահել հնդիկ գործարար Քամալասանան Նադար Վասուն, որն ապրում եւ աշխատում է ԱՄԷ-ում 35 տարի։ Նա ասել է, որ շահումը կկիսի ընկերոջ հետ, որի հետ միասին է գնել վիճակախաղի տոմսը 270 դոլարով։