Հայաստանում ոռոգման նպատակով օգտագործվող ջրի 70 տոկոսը կորուստ է` ինչպես մայր ջրանցքներում, անպես էլ ներտնտեսային ցանցերում: Այդ մասին այսօր` ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:

Կորուստները հիմնականում պայմանավորված են ջրանցքների ու ջրատարների մաշվածությամբ` ողջ ենթակառուցվածքը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին ու լուրջ ներդրումների կարիք ունի; Ըստ Ա. Ղազարյանի` առնվազն 1.5 մլրդ դոլար է հարկավոր ողջ ցանցը կարգի բերելու համար:

Ա. Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ ոռոգման ցանցն արդեն պատրաստ է գյուղացիներին, ըստ պահանջի, ջուր մատակարարելու համար: Նրա խոսքով` խոսակցությունները, թե ոռոգման ջուրն ուշացվում է կամ չի տրվում` մտացածին են;

Ոռոգման սակագինը այս տարի չի փոխվի` 1 խմ-ի համար 11 դրամ: Ընդ որում` ոռոգման ջրի ինքնարժեքը 18 դրամ է` կառավարությունն ամեն տարի մոտ 4.5 մլրդ դրամ սուբսիդիա է հատկացնում ջրօգտագործող տնտեռսություններին: