Մոսկվան դարձել է Ռուսաստանի միակ քաղաքը, որը ներառվել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների ցուցակում: Վարկանիշային աղյուսակը կազմել է Big 7 Travel պորտալը, հաղորդում է Lenta-ն:

Մոսկվան զբաղեցրել է ցուցակում 21-րդ տեղը: «Ռուսական ակցենտը զարմանալիորեն սեքսուալ է, այդ երկիրն աշխարհի ամենասեքսուալ սուպերմոդելների տունն է»,- մեկնաբանել են պարբերականի խմբագիրները:

Առաջին եռյակում են՝ Մայամի (ԱՄՆ), Փարիզ (Ֆրանսիա) եւ Դենվեր (ԱՄՆ): Տասնյակում են հայտնվել Կոպենհագենը (Դանիա), Քեյփթաունը (ՀԱՀ), Ցյուրիխը (Շվեյցարիա), Կապ-դ՛Ագդը (Ֆրանսիա), Դուբլինը (Իռլանդիա), Լիվերպուլը (Մեծ Բրիտանիա) եւ Լոս Անջելեսը (ԱՄՆ):

Վարկանիշային աղյուսակը կազմվել է հարցման հիման վրա, որը խմբագիրներն անցկացրել են սոցցանցերում իրենց հետեւորդների շրջանում: Բացի այդ, վարկանիշային աղյուսակում քաղաքների դասակարգման վրա ազդել է սեքսով զբաղվելու հաճախականությունն ու սեքսի հետ կապված հարցումները որոնողական համակարգերում, ռոմանտիկ ռեստորանների քանակն ու տեսարժան վայրերը, ինչպես նաեւ նախորդ վարկանիշների՝ ամենասեքսուալ ազգություն եւ լավագույն քաղաքներ ամուրիների համար, արդյունքները: