Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կառավարության գործողությունների կապակցությամբ, որ ձեռնարկվել են ապրիլի 2-ին Բաքվում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:
Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է.
«ԱՄՆ դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնում գործողությունների կապակցությամբ, այդ թվում մինչեւ բողոքի ակցիաներն ընդդիմության ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ: ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր բոլոր քաղաքացիների հավաքների եւ արտահայտման իրավունքը, որոնք երաշխավորվում են ադրբեջանական Սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների միջազգային ակտերով, այդ թվում` ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններով: Այդ իրավունքների հարգումը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների եւ կառավարության երկխոսության մեջ, ինչը հիմք կստեղծի դրական փոփոխությունների եւ ցանկացած հասարակությունում ժողովրդավարության մշակույթի ձեւավորման համար: Մենք կոչ ենք անում պատշաճ իրավական գործընթաց իրականացնել ցուցարարների նկատմամբ` բաց եւ թափանցիկ լսումներով եւ փաստաբանների համարժեք հասանելիությամբ»:





























