Մինեսոթայի թանգարանը Հելոուինի առիթով կազմակերպել է ամենաահարկու տիկնիկների մրցույթ։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, ամենաահավոր տիկնիկների լուսանկարները եւ վիդեոները ներկայացվելու են սոցիալական ցանցերում՝ որոշելու համար ամենաահավորը քվեարկության միջոցով։ Պաշտոնական անձինք հայտարարել են, որ հաղթողը եւ մրցանակակիրը կցուցադրվեն Հելոուինին։
Թանգարանի կուրատոր Դեն Նովակովսկին նշել է, որ շատերին վախեցնում են տիկնիկների աչքերը։
Որոշ տարօրինակ տիկնիկների կոպերը բացվում-փակվում են, երբ բարձրացնում եք նրանց։
Նովակովսկին ասել է, որ տիկնիկները չպետք է վախեցնող լինեին ստեղծման պահին, բայց ժամանակը նրանց ահավոր է դարձրել։





























