Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթեւեկությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին կեսօրից հետո Հարավկովկասյան երկաթուղու Երեւանի, Գյումրիի եւ Սանահինի դեպոների աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Հայաստանում երկաթուղային հաղորդացությունը կաթվածահար է, կանգնած են թե՛ բեռնատար, թե՛ ուղեւորատար գնացքները։
Աշխատակիցները պահանջում են 30 տոկոս աշխատավարձի բարձրացում, բայց ՀԿԵՈւ ղեկավարությունը չի համաձայնում։
Աշխատակիցները պնդում են, որ իրենց աշխատավարձերը կրճատվել են պարգեւավճարների համակարգ մտցնելու միջոցով։ Նրանք դեմ են դրան, քանի որ տարբեր պատճառներով իրենց պարգեւավճարներ չեն տալիս։
Խնդիրը վերաբերում է ընկերության ավելի քան 3 հազար աշխատակցի։





























