Չինաստանի բնակիչն այնպես է սիրում իր շներին, որ չի ափսոսել 5 հազար դոլարը նրանց համար շքեղ առանձնատուն կառուցելու համար։

Ինչպես տեղեկացնում է Global Times-ը, Չժոու Սյաոշուայը ծախսել է 35 հազար իեն (4935 դոլար) իր հասկիի, ֆրանսիական բուլդոգի եւ Շիբա ինուի համար առանձնատուն կառուցելու նպատակով։

Առանձնատան երկրորդ հարկում ներքնակներ են ամեն շան համար, ինչպես նաեւ մեծ պատուհան՝ տիրոջ տան վրա բացվող տեսարանով, որը գտնվում է մի քանի մետր հեռավորության վրա։ Չժոուն նաեւ պրոյեկտոր է տեղադրել, որպեսզի շներին ցույց տա նրանց սիրած մուլտֆիլմերը։

Չժոուն ասել է, որ վատ է հոգացել իր նախորդ շան մասին, որովհետեւ շատ զբաղված էր, բայց երբ վերցրել է այս նոր շներին, «որոշել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի նրանք երջանիկ լինեն»։