Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականները կողմ են քվեարկել, որ թույլ տրվի ամուսնացած տղամարդկանց դառնալ եկեղեցու ծառայողներ Ամազոնիա շրջանում, հաղորդում է BBC-ը:

Քվեարկությունը տեղի է ունեցել Վատիկանի վեհաժողովի վերջում Ամազոնիայում, որտեղ կա կաթոլիկ եկեղեցականների հսկայական պակաս:

Այդ առաջարկն ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստանա Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի աջակցությունը:

Այդ նախաձեռնության ընդդիմադիրները մտահոգվում են, որ ամուսնացած հոգեւորականների ավանդույթը կարող է տարածվել Ամազոնիայի սահմաններից դուրս՝ ընդգրկելով նաեւ այլ շրջանները: