Ֆրանսիացի գիտնականները պարզել են, թե ինչ կա կատվի հին եգիպտական մումիայի մեջ՝ չբացելով այն, տեղեկացնում է Le Figaro-ն՝ հղում կատարելով Ազգային հնագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Արտեֆակտը, որը 2500 տարեկան է, այժմ պահվում է Ռեն (Բրետան) քաղաքի Գեղարվեստի թանգարանում։

Դրա ուսումնասիրման գործընթացը երկար ժամանակ է պահանջել։ Ռենտգենյան նկարների հիման վրա արվել են դրա պարունակության 3D մոդելներ, որոնք հետո հետազոտել են լրացուցիչ իրականության տեխնոլոգիաների օգնությամբ։ Արդյունքում՝ հաջողվել է մումիան «թափանցիկ» դարձնել եւ ցույց տալ տարրեր, որոնք ռենտգենով չէին երեւում։

Մասնագետները պարզել են, որ արտեֆակտի ներսում մեկ կատվի կմախք չէ։ Մասնավորապես, կան «երեք գրեթե ամբողջական պոչեր» եւ «հինգ հետեւի թաթեր»։

Հնագետ Թեոֆան Նիկոլան ենթադրել է, որ մի քանի կենդանիների տեղակայումը մեկ մումիայում ինչ-որ բացառիկ գործելակերպ չի եղել Հին Եգիպտոսում։

Թանգարանի այցելուները կարող են տեսնել, թե ինչ կա արտեֆակտի ներսում հատուկ ակնոցների օգնությամբ։