Հոկտեմբերի 28-ին Երեւանում ընթանում է հայ-կորեական բիզնես համաժողով, որը կազմակերպել է Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը եւ ֆինանսավորել է առեւտրի եւ ներդրումների օժանդակման կորեական գործակալությունը (KOTRA):
Միջոցառման նպատակն է Հայաստանի եւ Հարավային Կորեայի բիզնես հանրույթների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումն ու զարգացումը:



























