Ադրբեջանական Վանդամ գյուղում տեղադրվել է ամերիկացի հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամի արձանը:

1News-ի հաղորդմամբ՝ դերասանը պատկերված է «շպագատ» նստած: Արձանի լուսանկարը Facebook-ում հրապարակել է լրագրող Շաքիր Էմինբեյլին: Նա նշել է, որ այդ աշխատանքի հեղինակը Ազադ Ալիեւն է: Ամենայն հավանականությամբ, գաղափարը ծնվել է դերասանի անվան հետ գյուղի անվանման նմանության պատճառով: