Ինդիանայի նահանգի (ԱՄՆ) օգտագործված հագուստի խանութի աշխատակցուհին յոթ հազար դոլար գտավ բաճկոնի գրպանում եւ կարողացավ գտնել դրա տիրոջը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով UPI-ին։

Ջենիֆեր Քայմսը պատմել է, որ վերջերս խանութ հանձնված բաճկոնի գրպանում ինչ-որ բան է շոշափել։ Ձեռքը տարել է բաճկոնի գրպանն ու այնտեղից փողերի կապ հանել։ Առաջին պահ կինը վախեցել է եւ փողը նորից հետ դրել։ Հետո նորից վերցրել է փողն ու կապվել խանութի տիրոջ հետ։

Քայմսն ընդգծել է, որ սեքոնդ հենդ հանձնվող հագուստի գրպաններում երբեմն ծամոններ, լուսանկարներ եւ գնացուցակներ են լինում, բայց նման խոշոր գումար նա առաջին անգամ էր հայտնաբերում։

Քայմսի պետը՝  Թեմթ Վենդլենդը, օգնել է նրան գտնել բաճկոնի նախկին տիրոջն ու կապ հաստատել նրա հետ՝ փողը վերադարձնելու համար։ Պարզվել է, որ բաճկոնի տերը մոռացել է, թե ուր է դրել փողը։ Խանութի ներկայացուցիչների խոսքով՝ նա անսահման երախտապարտ էր։

Քայմսն ասել է, որ երջանիկ է, որ կարողացել է աշխատանքի մեջ բարի գործ կատարել։