2020 թվականի պետական բյուջեից նախատեսվում է ԱԻՆ-ին հատկացնել 2 մլրդ 215 մլն դրամ կամ 17,2 տոկոսով ավելի, քան 2019 թվականին: Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնախան քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ ղեկավարի տեղակալ Արա Նազարյանը:
Նրա խոսքով՝ սա հիմնականում կապված է ԱԻՆ աշատակիցներին աշխատավարձերի եւ հավելավճարների վարձատրման հետ, ինչը կազմելու է 1 մլրդ 970 մլն դրամ, եւ հավելավճարների ու խրախուսանքների մեծացման հետ՝ մինչեւ 384 մլն դրամ:





























