Կառավարության եւ Կենտրոնական բանկի 2020-ի մակրոտնտեսական կանխատեսումները մոտ են միմյանց: Այս մասին այսօր ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական կառուցվածքի փոփոխությանն ուղղված քայլերը դեպի ավելի արտադրողական, օրինակ՝ ծառայությունների եւ արդյունաբերական ոլորտներ, կշարունակվեն:

«Վերոնշյալ երկու ոլորտների համեմատաբար բարձր աճի պատճառով 2020-ին ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4,9 տոկոսով»,- ասաց Ջավադյանը: Նա նշեց, որ սպառման իրական աճը պայմանավորված է բացառապես սպառման մասնավոր աճով: Նրա խոսքով՝ ներդրումների իրական աճը պայմանավորված կլինի թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ներդումային ակտիվությամբ։

«Հաշվի առնելով արտահանման ոլորտներում արտադրողականության աճը, արտահանումը կգերազանցի իրական ներմուծումը: Իսկ այս տարվա համար նախատեսվող բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ում 2,6 տոկոս»,- նշեց ԿԲ նախագահը: