ԱՄՆ-ը չեղարկել է 2,4 մլրդ դոլարի չափով փոխհատուցման պատժամիջոցների մասին Չինաստանի խնդրանքը, հաղորդում է Reuters-ը:
Հուլիսին Առեւտրի համաշխարհային կազմակերպության վերաքննիչ դատավորները հայտարարել են, որ ԱՄՆ-ը ամբողջությամբ չի հետեւում սակագների մասին կազմակերպության որոշմանը, եւ որ Պեկինը կարող է պատժամիջոցներ սահմանել, եթե Վաշինգտոնը չչեղարկի սակագները:
Վաշինգտոնն այդ որոշումը բողոքարկել է ԱՀԿ վեճերի կարգավորման մարմնում՝ հանդես գալով 2,4 մլրդ դոլարի չափով պահանջվող գումարի դեմ: ԱՄՆ-ը ԱՀԿ արբիտրաժներ գումարի մասին որոշում ընդունելու համար հարցում է ուղարկել՝ հայտնել է ԱՄՆ առեւտրի նախարարության ներկայացուցիչը:





























