ԵՄ ընդլայնման եւ եվրոպական քաղաքականության գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ապրիլին կայցելի Հայաստան:

Հանձնակատարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ԵՄ խորհրդատվական խմբի հետ:

Այցի նպատակն է հաստատել ԵՄ վճռականությունը ընդլայնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ` «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:

Արեւելյան գործընկերությունը» ենթադրում է մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական մերձեցում Եվրամիության հետ: