Բրիտանացի երաժիշտը կորցրել է 250 հազար ֆունտ սթերլինգ արժողության հնաոճ ջութակը՝ այն մոռանալով գնացքում, փոխանցում է AP-ն:
Հոկտեմբերի 22-ին Սթիվեն Մորիսը Լոնդոն Վիկտորիա-Օփնինգթոն գնացքում է թողել իր հնագույն ջութակը, որը 1709 թվականին պատրաստել էր վարպետ Դեւիդ Թեքչլերը:
Նա պետք է հանգստյան օրերին ջութակով նվագեր Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Նրա խոսքով՝ գործիքը դեռեւս չի գտնվել:
«Ես պրոֆեսիոնակ ջութակահար եմ, ուստի սարսափելի է գործիքը կորցնել, որով 20 տարի նվագում եմ:
Ես նրա պահապանն էի՝ սակավաթիվ մարդկանցից մեկը, եւ հույս ունեի այն փոխանցել մեկ ուրիշ ջութակահարի»,- ասել է Մորիսը:



























