Միչիգանում ավտոսրահը ի պատիվ Հելոուինի ցուցադրել է ԱՄՆ զայրացած նախագահ Դոնալդ Թրամփի կերպարն իր նախորդի՝ Բարաք Օբամայի կտրված գլուխը ձեռքին։

Ինչպես տեղեկացնում է Detroit Free Press-ը, Quality Coatings-ի տերը՝ Դեյվ Հաֆը, հանել է պարանն ու Օբամայի գլուխը սոցիալական ցանցերում քննադատությունից հետո։ Նրա խոսքով՝ նա ռասիստ չէ եւ «ռասան դրա հետ կապ չունի»։

Թերթը տեղեկացնում է, որ ինքնատիպ ցուցադրությունը ներկայացվել է երեք շաբաթ առաջ։ Թրամփի ոտքը գտնվել է Հիլարի Քլինթոնի գլխի վրա։