Գաղութացման եւ շահագործման ձգտումը դրված է Երկրի ամենաազդեցիկ կազմակերպությունների հիմքում եւ արեւմտյան մշակույթի մասն է: Իսկ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա կդառնա նաեւ Արեգակնային համակարգի մասը: Այս մասին նշում է աստղակենսաբան եւ NASA-ի էթիկայի հարցերով խորհրդական Մոնիկա Վիդաուրին: Նա նախազգուշացնում է տիեզերական տարածությունը որպես պաշարների պահեստ եւ հարստանալու հնարավորություն ընկալելու վտանգի մասին, փոխանցում է Hightech+-ը: 

Ոչ մի մարդ, ոչ մի տիեզերական գործակալություն, ոչ մի պետություն առանձին իրավունք չունի ավտորիտար կերպով որոշելու Տիեզերքում մեր տեղը, շեշտում է նա:

«Երբ խոսքը վերաբերում է այնպիսի երիտասարդ ինդուստրիային, ինչպիսին Տիեզերքի հետազոտությունն է, կարեւոր է հասկանալ, որ գաղութացումը, իմպերիալիզմը եւ շահագործումը ոչ թե ուղղակի անցյալի իրադարձություններ են, որոնցից մարդկությունը դեռեւս չի հասցրել ուշքի գալ, այլեւ այն, ինչը կարող է ոգեշնչել ապագա օրենքների ընդունումը, որոնք կորոշեն Տիեզերքում մեր ապագան»,- կարծում է Վիդաուրին: