Գերմանիայում պատանի «Ռոմեոն», իր «Ջուլիետային» վերադարձնելու փորձ կատարելով, բարձրացել է 4-մետրանոց բանտային պատի վրա, որ նրա հետ խոսի:

Fox News-ը հայտնում է, որ 18-ամյա աղջիկը հեռախոսով խոսելիս խզել է ընկերոջ հետ կապը, եւ տղան ցանկացել է նրա հետ խոսել: Հանելով հագուստի մեծ մասը, որ չկառչի փշալարերին, նա բարձրացել է պատի վրա՝ աղջկա խցի պատուհանին հասնելու հույսով:

Բանտային հսկիչները նկատել են 18-ամյա դեռահասին, եւ երբ նա հրաժարվել է ցած իջնել, ահազանգել են հրշեջ պահպանություն՝ նրան իջեցնելու համար:

Դեռահասի դեմ քննություն է վարվում ապօրինի ներթափանցման եւ դատապարտյալի հետ չթույլատրված շփում հաստատելու համար: