Նախատեսվում է 2020 թվականին Հայաստանի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել ընդհանուր 304 մլն դրամ: Հոկտեմբերի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ այս դեպքում հաշվի են առնվել այն միջոցները, որոնք հատկացվել էին 20 ծրագրերով 117 միջոցառումների իրականացման համար:

Ֆինանսների նախարարը նշեց, որ նախատեսվում է Բնապահպանության նախարարությանը հատկացնել 6,8 մլրդ դրամ, ինչը 119 մլն դրամով ավելի է, քան 2019-ին:

Ջանջուղազյանի խոսքով՝ դրանից բացի, քանի որ գյուղատնտեսությունը մտցվել է Էկոնոմիկայի նախարարության ենթակայության մեջ, պետբյուջեով հատկացվող միջոցները կներառեն այս երկու ոլորտները: «Նախատեսվում է ընդամենը հատկացնել 33,2 մլրդ դրամ, ինչը զգալիորեն կգերազանցի 2019 թվականի ցուցանիշը: Միջոցները 11 մլրդ դրամով ավելի են, քան 2019 թվականին: Սա պայմանավորված է հիմնականում արտաքին ներդրումներով, հատկապես դրամաշնորհների մեծացմամբ»,- պարզաբանեց նախարարը: