Մինչեւ 2019-ի տարեվերջ գերատեսչությունում ծառայողական ավտոմեքենաների թիվը կկրճատվի: Հոկտեմբերի 30-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս կա 9 ավտոմեքենա, որոնցից մինչեւ տարեվերջ կմնա միայն 4 մեքենա:

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արդարադատության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 17,3 մլրդ դրամ, ինչը 2019 թվականի համեմատությամբ 344 մլն դրամով ավելի է: