Հայաստանում սպառողական վարկավորման առաջատարներից մեկը` Յունիբանկը, հաճախորդներին առաջարկում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ գումարով վարկային գիծ: Վարկը կարելի է ձեւակերպել բանկի 51 մասնաճյուղերից ցանկացածում: Միջոցները տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով եւ սկսած 14,9% տարեկան տոկոսադրույքով:
- Մեր բանկի ծառայություններից օգտվում է Հայաստանում ապրող եւ աշխատող բնակչության մեկ երրորդը: Սպասարկվող քարտերի քանակով Յունիբանկն առաջատարներից մեկն է: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների վստահությունը եւ ձգտում ենք ապահովել սպասարկման բարձր որակ:
Ամսական Յունիբանկը տրամադրում է ավելի քան 2 000 քարտային վարկ, որը կարելի է ստանալ ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլ նաեւ գործընկերների սպասարկման կետերում: Մինչեւ 500 հազար ՀՀ դրամ գումարով վարկային քարտ կարելի է ստանալ նաեւ` ձեռքբերելով ապրանքներ ապառիկ բանկի ավելի քան 100 գործընկեր խանութ սրահներում: Գումարը կհաստատվի տեղում` հենց խանութում գտնվող Յունիբանկի սպասարկման կետում:
Նույն կերպ` արագ եւ պարզ կարելի է մարել վարկերը: Հաճախորդն իր ընտրությամբ կարող է մոտենալ բանկի մասնաճյուղ, օգտվել տերմինալից կամ բանկի մոբայլ հավելվածից: UniMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store -ից կամ Play Market –ից:



























