Սուզորդները Նորվեգիայի հարավում XVIII դարի խորտակված հոլանդական նավ են գտել, հայտնում են Մշակութային ժառանգության նորվեգական տնօրինության մամուլի հաղորդագրության մեջ։ Դա Յուֆրաու Էլիզաբեթի նավն է եղել, հայտնում է «N+1»-ը։
1760թ․ մարտին հոլանդական առեւտրային «Յուֆրաու Էլիզաբեթ» նավը, որի վրա 4 հոգուց բաղկացած անձնակազմ կար, դուրս է եկել Ամստերդամից եւ 20 օր անց հասել Նորվեգիայի հարավային ափերին, որտեղ վատ եղանակ է եղել։ Անձնակազմին հաջողվել է շրջանցել արշիպելագը, սակայն հետագայում նավը խորտակվել է։
Նորվեգիայի Ծովային թանգարանի հնագետ Յորգեն Յոհանեսենի խոսքերով, անձնակազմը ստիպված է եղել բացատրել, թե ինչու էր անբարենպաստ եղանակին բոլոր առագաստներով նավարկում կղզեխմբի մեջ։ Նրանց քննադատել էին այն բանի համար, որ չեն իջեցրել առագաստները եւ խարիսխ չեն գտցել։ Քաղաքապետը համարել է, որ նրանք ավելի շուտ պետք է օգնության դիմեին։
Յոհանեսենը կարծում է, որ անձնակազմը կորցրել է նավի կառավարումը։ Հավանաբար, նրանք պարզապես չեն կարողացել իջեցնել առագաստները եւ խարիսխ գցել։ Նման մեծ նավը (դրա երկարությունը 28 մետր էր) պետք է օրական 24 ժամ կառավարել, իսկ անձնակազմը դրա փոխարեն փախել է փրկարարական նավակներով։ Ըստ հնագետի, նրանց վարքագիծը կարելի է բացատրել միայն 20-օրյա ծանր նավարկումից հետո շատ հոգնած լինելով։



























