Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, կայացել է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ ԿԲ նախագահ, Միջպետբանկի խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը։
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է բանկի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Քննարկում է եղել նաեւ բանկի ներդրումային քաղաքականության եւ ռազմավարական ուղղությունների վերաբերյալ։



























