Հոկտեմբերի 31-ին #YerevanJazzFest2019-ի շրջանակներում ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրեց բրազիլուհի ջազային երգչուհի Ագաթա Իրակեմայի միակ համերգը, որը տեղի ունեցավ Մեցցո ակումբում (ֆոտոռեպորտաժ):
Ագաթա Իրակեմայի ելույթներն ուղեկցվեցին Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարումներով՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Ֆրանսիայում ծնված բրազիլուհի Ագաթա Իրակեման համաշխարհային ջազի ներկայիս ռիթմի մեջ արդարացիորեն առաջատար տեղերից է զբաղեցնում: Հայտնի բասիստ Ռուբենս Սանթանայի դուստրը սկսել է իր կարիերան վաղ հասակից եւ բազմիցս խոստովանել է, որ իրեն միշտ հիացրել եւ ոգեշնչել է Շառլ Ազնավուր իարվեստը:
«Ես շատ ուրախ եմ լինել Շառլ Ազնավուրի երկրում եւ շատ տպավորված եմ», -նշել է երգչուհին Հայաստանում գտնվելիս:
#YerevanJazzFest2019 -ի շրջանակներում երգչուհին հանդես եկավ հայ հանդիսատեսի համար պատրաստած հատուկ ծրագրով:
Ջազի հայկական ասոցիացիայի եւ Մեցցո Պրոդաքշնի հետ ստեղծագործական այս համագործակցությամբ ARARAT լեգենդար հայկական կոնյակը բացահայտում է վարպետության մյուս եզրը՝ արվեստը եւ լավագույն կոնյակները գնահատողներին առաջարկելով վայելել եւս մեկ անմոռանալի պահ:




























