Տարեց մարդկանց, ինչպես նաեւ 18 տարին լրացած սահմանափակ հնարավորությունների տեր անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների ապահովման համար 2020 թվականին պետբյուջեից նախատեսվում է հատկացնել ավելի քան 2,5 մլրդ դրամ։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, պետբյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասաց Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 2019 թվականի համեմատ ծախսերն ավելացել են գրեթե 363,5 մլն դրամով։