Ստամբուլ այցելած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ արք. Գարեգին Բեքչյանը հանդիպել է Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլի հետ:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` արք. Բեքչյանը հանդիպման ժամանակ նշել է, թե Շիշլին հանդիսանում է կրոնական երկխոսության ամենալավ օրինակը եւ շնորհակալություն հայտնել Սարըգյուլին` ոչ մահմեդականների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Շիշլիի քաղաքապետն իր հերթին ավելացրել է, թե  Շիշլիում միասին են ապրում  իրարից տարբեր մշակույթներ եւ կրոններ: Նա հիշեցրել է, որ այդ  պատճառով ոչ մահմեդականներով բնակեցված շրջանում հայազգի Վազգեն Բարընը նշանակվել է փոխքաղաքապետ: