Այն փաստը, որ շարքային ադրբեջանցի ակտիվիստը կարող էր այդքան մոտենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի վատ, եթե նա գործակալ է, խոսում է անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատանքի թերության մասին: Այս մասին նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը

«Պետական պահպանության ծառայության նախկին պետը հեռացավ, նրա հետ միասին հեռացան այլ կադրեր, ապա պաշտոնների բաշխում անցկացվեց նրանց միջեւ, ովքեր մնացին: Արդյունքում թուլացավ անվտանգության համակարգը, ինչից էլ օգտվեց ադրբեջանցին»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ տվյալ քաղաքացին Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից չէ, քանի որ Բաքուն չէր բացահայտի իր գործակալին նման աննկատելի ակցիայի համար: «Նա գործակալ չէ, ամենայն հավանականությամբ, բլոգեր է կամ ակտիվիստ, որը կարող էր օգտվել իրավիճակից, որը ձեւավորվել է Հայաստանի անվտանգության համակարգում նախկին պետի հեռացումից հետո»,- եզրափակեց Վարդանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Միլանում եկեղեցու շենք է մտել ադրբեջանցի Աթա Աբդուլլաեւն ու հարցեր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այնտեղ հանդիպում էր անցկացնում հայ համայնքի հետ: