Այս տարվա նոյեմբերին վեցերորդ՝ ռեկորդային թայֆունն է ձեւավորվում Խաղաղ օվկիանոսում, Մարիանյան կղզիների շրջանում, որը ժամում 35 կիլոմետր արագությամբ շարժվում է դեպի Ֆիլիպինների հյուսիս-արեւմուտք։ Այս մասին իր կայքում տեղեկացրել է ճապոնական ազգային օդերեւութաբանական վարչությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունը նաեւ կոչ է արել նավ ունեցողներին եւ նավապետերին այդ շրջանում առավել չափով զգույշ լինել՝ նշելով, որ քամու պոռթկումներն այնտեղ հասնում են վայրկյանում 25 մետրի եւ, փորձագետների գնահատականներով, ավելի կարագանան։

Ներկա թայֆունը Խաղաղ օվկիանոսում արդեն 28-րդն է այս տարի։ Վեց թայֆուն նոյեմբերին՝ սա ռեկորդ է դիտարկումների ողջ ընթացքում։ Սովորաբար Խաղաղ օվկիանոսում դրանք առավել ակտիվ են ամռանը եւ աշնան սկզբին, ավելացրել են օդերեւութաբանական ծառայությունում։

Նոյեմբերյան թայֆունները շրջանին մեծ վնաս չեն պատճառել։ Բայց սեպտեմբեր-հոկտեմբերի թայֆունները հանգեցրել են մեծաթիվ զոհերի։ Ճապոնիայում, մասնավորապես, «Ֆաքսայ» եւ «Հագիբիս» թայֆունների առաջացրած հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվել է ավելի քան 90 մարդ։ Գյուղատնտեսությանը եւ ձկնային տնտեսությանը հասցված վնասը գերազանցել է 218 մլրդ իենը (1,9 մլրդ դոլար)։