Վրաստանում ՁԻԱՀ-ից եւս մեկ մարդ է մահացել, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են վրացի փորձագետները, երիտասարդի մահվան պատճառը եղել է նրա բուժման ընթացքի ուշացումը:

Հատկանշական է, որ Վրաստանում ապրիլին ՁԻԱՀ-ից արդեն երկու հոգի մահացել է:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 160 նոր դեպք, իսկ մահացածների թիվը կազմել է 34 հոգի: