Անկարայի հիվանդանոցներից մեկում մահացել է  Վանի տեղական թերթերից Van Times-ի եւ  Sehrivan-ի սեփականատեր Ազիզ Այքաչը:

Ազիզ Այքաչի մահվան կապակցությամբ Վանի լրագրողների միության ցավակցական ուղերձի մեջ նշվել է, որ Van Times-ի սեփականատերը բացի մասնագիտական հաջողության,  հայ-թուրքական բարեկամության ստեղծման գործում շատ կարեւոր օրինակ էր ծառայել` Աղթամարի Սուրբ Խաչի բացման ընթացքում իրականացնելով « Հայերի առջեւ բացում ենք մեր տների դռները» ակցիան:

Նշենք, որ Van Times-ը Սուրբ Խաչի` կրոնական արարողությունների համար  բացումից  օրեր առաջ սկսեց հրատարակվել էր նաեւ հայերենով: