Հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ապրիլի 9-ի առավոտյան հաղորդում է ստացվել, որ ձախ ոտնաթաթի մատների կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ապրիլի 8-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Այրում եւ Բագրատաշեն քաղաքների խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները: «Մերսեդես Բենց»-ի ուղեւորը, նշված վնասվածքով, դիմել է բուժօգնության:

Կատարվում է քննություն: