Հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում ապրիլի 9-ին հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 23-ամյա Արման Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, իրենց տան լոգարանում` գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























