Կանադացի Թրեվիս Կասագրանդեն ստեղծել է ամենափոքր մեղրաբլիթե տնակը, որն ունի պսակ, ձնե տանիք եւ, իհարկե, սուրբծննդյան եղեւնի: Սակայն այն անհնար է տեսնել առանց մանրադիտակի, հաղորդում է CNN-ը:
Թրեվիսի խոսքովը՝ ինքը ստեղծել է ամենափոքր մեղրաբլիթե տնակը մազի երկարության ընդամենը մեկ տասնորդական չափով եւ 20000 անգամ ավելի փոքր, քան սովորական տունը: Նա հույս է հայտնել, որ «գիտական հետաքրքրություն» կառաջացնի մարդկանց մոտ, որոնք երբեւէ չեն մտածել էլեկտրոնային միկրոսկոպիայի մասին:
Կասագրանդեն օգտագործել է իոնաճառագայթային մանրադիտակ: «Այդ տնակի որոշ նմուշներ ոչ ավանդական են եղել, այդ պատճառով ես պետք է նոր մեթոդներ մտածեի»,- ասել է նա:





























